Դեղաբույսեր
Հինգ համ ունեցող պտուղը. չինական կիտրոն
Կիտրոնաթուփ կամ կիտրոն չինականը` Schizandra chinensis, պատկանում է մագնոլազգիների ընտանիքի կիտրոնաթփայինների ընտանիքին։ Տերևաթափ, փայտացող բարակ ցողունով` 1-2 սմ բնի հաստությամբ և 8-15 մ բարձրությամբ լիան է։ Արմատը խորացող է, բնի կեղևի գույնը` դեղնավուն կամ մուգ շագանակագույն, թեփոտվող։ Տերևները` հերթադիր, օվալ, սուր-ամբողջաեզր, բաց կանաչ, հյութալի։ Տերևակոթունները կարմիր են. տերևի երկարությունը` 5-10 սմ է, լայնությունը` 3-5 սմ։
Ծաղիկները երկսեռ են. միասեռ ծաղիկները գտնվում են նույն բույսի վրա, դրանք աճում են մեկը մյուսից առանձին։ Իգական ծաղիկները սպիտակ են, բուրավետ, ունեն բազմաթիվ վարսանդներ։ Պտուղների հասունացման շրջանում ծաղկակալը երկարում է 20-30 անգամ, և ձևավորվում է հատապտուղների ողկույզը։ Հատապտուղները կարմրանարնջագույն են, գնդաձև, յուրաքանչյուրը պարունակում է 1-2 սերմ։ Ծաղկում է գարնան վերջում, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Բույսի հայրենիքը Հեռավոր Արևելքն է, աճում է խառը հաճարենու և լայնատերև անտառներում։ Կիտրոնաթուփը մշակվում է Ռուսաստանի եվրոպական մասի մարզերում. նպատակը` բուժիչ հումք ստանալն է։
Բույսը լայն կիրառություն ունի Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում։ Բուժական նպատակներով օգտագործվում են սերմը և պտուղը։ Հատապտուղներում կան մեծ քանակությամբ խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, շաքար, տանիդներ, ներկանյութեր, եթերային յուղ, տոկոֆերոլներ, ասկորբինաթթու, նաև բույսի կենսաբանական հատկությունները բնորոշող միացություններ` սխիզանդրին և սխիզանդրոլ։ Սերմերում հայտնաբերվել են լինոլի, լինոլենի, օլեինի, այլ ճարպային թթուների գլիցերիդներ, եթերային յուղ, խեժեր։ Բույսը պարունակում է նաև մանգան, երկաթ, կրեմնիում, ֆոսֆոր, կալցիում, պեկտին, ֆլավոններ, կատեխիններ։ Կիտրոնաթփի բուժիչ հատկությունները հայտնաբերել և նկարագրել են չինացիները։ Նրանք բույսն անվանում են. «Հինգ համ ունեցող պտուղ»։
Կիտրոն չինականի պտղի կեղևը քաղցր է, պտղամիսը` թթվահամ, սերմերը` դառը և տտիպ։ Պատրաստուկները պահպանման ընթացքում ստանում են աղի համ։ Պտուղներից ստանում են կիսել, ջեմ, օշարակ, զովացուցիչ ըմպելիքներ, կոնֆետներ։ Հյութն օգտագործվում է գինու արտադրությունում։ Թարմ տերևից և մատղաշ ճյուղերից պատրաստում են կիտրոնի բույր ունեցող բուժիչ թեյ, որն օգտակար է ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։
Բույսը կիրառվում է ասթենիայի և դրա հետևանքով առաջացած դեպրեսիայի, հյուծվածության, ցածր ճնշման, սակավարյունության, ցածր մթնոլորտային ճնշման դեպքում։ Պատրաստուկի ազդեցությունը զգացվում է մոտավորապես կես ժամից և բավականին երկարատև է` 5-6 ժամ։ Ինչպես և այլ ադապտոգենները, կիտրոնաթփի պատրաստուկները պետք է ընդունել օրվա առաջին կեսին` նախքան սնվելը, և երեկոյան` սնվելուց չորս ժամ հետո։ Չափաբաժինը փոփոխվում է` ըստ անհատական հատկանիշների։
Միջոցն ընդունում են փոշու (հաբի) կամ ոգեթուրմի ձևով. միջին չափաբաժիններն են` կես գրամ և 20-30 կաթիլ։
Ոգեթուրմ. 50 գ պտուղը 7 օր թրմել 450 մլ օղու մեջ։
Եփուկ. 1 ճ/գ պտուղը 30 րոպե եփել ջրային բաղնիքի վրա` 200 մլ եռացրած ջրում, քամել։ Խմել 1-ական ճ/գ` առավոտյան և երեկոյան։
Կիտրոն չինականի ավելի խիտ ոգեթուրմն օգտակար է աչքի զգայնությունը բարձրացնելու համար` այն դեպքում, երբ մարդը չի կողմնորոշվում գիշերային ժամերին։
- 25 գ պտուղը կամ սերմը մեկ շաբաթ թրմել յոթանասուն տոկոսանոց սպիրտի մեջ։ Խմել օրը մեջ` վերոգրյալ չափաբաժիններով և ժամերին։
Պտուղն ունի ստամոքսի թթվայնությունը կարգավորող հատկություն։ Պտղի հյութը զտելուց հետո քուսպը` սերմերի հետ միասին, հատուկ մշակման է ենթարկվում. նպատակը սերմերի առանձնացումն է։
- Սերմի փոշին պետք է խմել 1-ական գրամ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ, հիպերացիդ ստամոքսաբորբի դեմ։ Նման բուժման շնորհիվ իջնում է ստամոքսահյութի թթվայնությունը, և նվազում են ցավերը։
- Հյութը պետք է խմել 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, հիպացիդ ստամոքսաբորբի դեմ։
Ժողովրդական բժշկության մեջ սերմը և հյութն օգտագործվում են ստամոքսի խոցի և դիզենտերիայի բուժման համար, չոր տերևը և կեղևը` լնդախտի դեմ։ Դժվար ապաքինվող վերքերի և տրոֆիկ խոցերի բուժման համար, բացի փոշուց, եփուկից և ոգեթուրմից, կիրառվում է նաև յուղամզվածքը։
- 20 գրամ սերմի փոշին խառնել 80 մլ ձիթապտղի յուղի հետ, մեկ օրից դնել թույլ կրակով ջրային բաղնիքի վրա և տաքացնել 15-20 րոպե։
Կիտրոնաթփի պտուղը և դրանից պատրաստված սննդամթերքն ու դեղորայքն ունեն ադապտոգեն` ախորժացնող, ուժերը վերականգնող հատկություն։ Եթե մարդը հիվանդ է, ապա բույսի թե՛ պտուղը և թե՛ սերմի, տերևի, ընձյուղի կամ կեղևի պատրաստուկները կարելի է ընդունել միայն բժշկի թույլտվությամբ։
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն